Ժոան Լապորտան աստղային տրանսֆեր է ծրագրում

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հույս ունի Էրլինգ Հոլանդի հետ պայմանագիր կնքել 2025 կամ 2026 թվականին։ «Բարսելոնայի» նախագահը լավ հարաբերություններ ունի Էրլինգ Հոլանդի գործակալի հետ։ Հայտնում է Diario Sport։

Ըստ աղբյուրի` կատալոնական ակումբի նախագահը մտադիր է մինչեւ իր պաշտոնավարման ավարտը աստղային տրանսֆեր իրականացնել։ Չնայած «Բարսելոնայի» ֆինանսական ծանր վիճակին, Լապորտան երկար ժամանակ մշակում է Հոլանդի հետ պայմանագիր կնքելու ռազմավարություն:

Նշվում է, որ «Բարսելոնան» սկսել է կապ հաստատել Հոլանդի շրջապատի և նրա այն ժամանակվա գործակալ Մինո Ռայոլայի հետ դեռ 2021 թվականին։ Բացի այդ, Լապորտան վստահելի հարաբերություններ է զարգացրել «Մանչեսթեր Սիթիի» ներկայիս ներկայացուցիչ Ռաֆայելա Պիմենտայի հետ։

Նշենք, որ այս մրցաշրջանում Հոլանդը Պրեմիեր Լիգայի 7 խաղում 10 գոլ է խփել։