Գերմանացի մարզիչ Թոմաս Տուխելը, ով նախկինում գլխավորել է Մյունխենի «Բավարիան», Անգլիայի մարզչի պաշտոնի գլխավոր հավակնորդն է։ Այս մասին հայտնում է Sky Sport Germany-ն։
Աղբյուրի համաձայն՝ Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան (FA) վերջին օրերին արագացրել է ազգային հավաքականի նոր մարզչի որոնումները, և Տուխելը համարվում է առաջին թեկնածուն, թեև նրա պայմանագրի շատ մանրամասներ դեռևս պարզաբանում են պահանջում։
Լի Կարսլին ներկայումս զբաղեցնում է Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնը։