Անգլիայի հավաքականի հարձակվող Հարի Քեյնը մեկնաբանել է այն տեղեկությունը, ըստ որի գերմանացի մասնագետ Թոմաս Տուխելը կարող է դառնալ «Երեք առյուծների» նոր գլխավոր մարզիչը։
«Քանի դեռ այս մասին չի հայտարարվել, ես, իհարկե, ոչինչ չեմ կարող մեկնաբանել։ Մեզ մնում է միայն սպասել։ Իհարկե, Թոմասին լավ եմ ճանաչում անցյալ տարվանից։ Նա ֆանտաստիկ մարզիչ է և հիանալի մարդ։ Վստահ եմ, որ Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան կկապվի ինձ հետ, երբ ավելի հստակ տեղեկություն լինի», – Քեյնի խոսքերն է մեջբերում Sky Sport Germany-ն:
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր հայտնվել, որ Տուխելը համաձայնել է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի հետ անձնական պայմանագրի պայմաններին և համաձայն է գլխավորել Անգլիայի հավաքականը։