Սաուդյան Արաբիայի «Ալ-Ահլիի» կոտդիվուարցի կիսապաշտպան Ֆրանկ Կեսիեն պատմել է, թե ում է համարում ամենախելացի ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել է։
«Ամենախելացի ֆուտբոլիստը, ում հետ երբևէ խաղացել եմ Ուսման Դեմբելեն է», – Կեսյեի խոսքերն է մեջբերում Barca Universal-ը։
Հիշեցնենք, որ Կեսյեն Դեմբելեի հետ խաղացել է Բարսելոնայում 2022/2023 մրցաշրջանում։ Նրանք միասիսն նվաճել են Իսպանիայի առաջնության չեմպիոնի տիտղոսը։