Ազգերի լիգայի Ա լիգայի խմբային փուլի խաղում Ֆրանսիայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Բելգիային։
Ֆրանսիայի հավաքականի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռանդալ Կոլո-Մուանին, իսկ տանտերերի կազմից աչքի ընկավ Լոյ Օփենդան։
Երկրորդ խաղակեսի միջնամասում երկրորդ զգուշացման համար դաշտից հեռացվեց ֆրանսիացի կիսապաշտպան Օրելիեն Չուամենին։
Ֆրանսիան 9 միավորով A լիգայի 2-րդ խմբում 2-րդ տեղում է, Բելգիան 4 միավորով 3-րդ տեղում է։
Զուգահեռաբար ընթացող խաղում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով հաղթեց Հոլանդիայի ընտրանում։ Խաղի միակ գոլը 63-րդ րոպեին հեղինակեց Ջեյմի Լևելինգը։
A լիգայի 3-րդ խմբում Գերմանիան 10 միավորով առաջին տեղում է, Հոլանդիան 5 միավորով երկրորդ տեղում է, Հունգարիան 5 միավորով երրորդ տեղում է, իսկ Բոսնիա և Հերցեգովինան մեկ միավորով վերջին տեղում է։
Այլ արդյունքներ․
Բոսնիա և Հերցեգովինա – Հունգարիա (0:2)
Էստոնիա – Շվեդիա (0:3)
Ուկրաինա – Չեխիա (1:1)
Ուելս – Մոնտենեգրո (1:0)