«Չելսիի» ֆուտբոլիստը կարող է տեղափոխվել «Նապոլի»

Լոնդոնի «Չելսիի» ֆուտբոլիստ Բենջամին Չիլվելը կարող է կարիերան շարունակել իտալական «Նապոլիում», հայտնում է բրիտանական The Sun-ը։

Աղբյուրի համաձայն՝ Չիլվելը կարող է վարձավճարով միանալ «Նապոլիին» մինչև 2024/2025 մրցաշրջանի ավարտը։ Բացի այդ, Բենջամինի նկատմամբ հետաքրքրություն են ցուցաբերում «Ֆուլհեմը», «Քրիսթալ Փելասը» և «Իպսվիչը»: Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Չելսիի» գլխավոր մարզիչ Էնցո Մարեսկան այլեւս հույսեր չի կապում Չիլվելի հետ։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: