«Արսենալը» որոշում է կայացրել Ուիլյամ Սալիբայի ապագայի վերաբերյալ

«Արսենալը» վստահ է, որ կկարողանա իր շարքերում պահել կենտրոնական պաշտպան Ուիլյամ Սալիբային, ում նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։

Ինչպես հայտնում է Daily Express-ը, «զինագործները» հանգիստ են վերաբերվում իրավիճակին:

Ֆրանսիացին երկար ժամանակ ցուցադրում է բարձր մակարդակի խաղ, ուստի երիտասարդ ֆուտբոլիստի նկատմամբ հետաքրքրություն է ցուցաբերում Մադրիդի «Ռեալը»։

Այնուամենայնիվ, «Արսենալը» մտադիր չէ բաց թողնել թիմի առանցքային ֆուտբոլիստներից մեկին։