«Վիլյառեալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտպան Ալեքս Բաենան դարձել է Մադրիդի «Ատլետիկոյի» ղեկավարության առաջնահերթ թիրախը 2025 թվականի ամառային տրանսֆերային պատուհանի համար։ Այս մասին հայտնում է Mundo Deportivo պարբերականը։
Աղբյուրի համաձայն՝ «Վիլյառեալը» պատրաստ է բաց թողնել ֆուտբոլիստին, եթե նրա համար վճարեն 60 միլիոն եվրո։
Ընթացիկ մրցաշրջանում Բաենան ակումբային և ազգային հավաքականների բոլոր մրցաշարերում մասնակցել է 9 հանդիպման, որոնցում դարձել է մեկ գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։