Ռիս Ջեյմսի առողջական վիճակից նոր տեղեկություն կա

«Չելսիի» պաշտպան և ավագ Ռիս Ջեյմսը վերսկսել է մարզումները ընդհանուր խմբի հետ, հաղորդում է լոնդոնյան ակումբի մամուլի ծառայությունը։

24-ամյա ֆուտբոլիստը շարքից դուրս է եկել նախորդ մրցաշրջանի ավարտից՝ ազդրի վնասվածքի կրկնվելու պատճառով:

Ջեյմսը բաց թողեց 2023/24 մրցաշրջանի մեծ մասը՝ մասնակցելով 11 հանդիպման և կատարելով 2 գոլային փոխանցում։

Հոկտեմբերի 20-ին «Չելսին» Պրեմիեր Լիգայի 8-րդ տուրի շրջանակներում արտագնա խաղում կմրցի «Լիվերպուլի» հետ։