Օրերս Ազգերի լիգայում հանդիպեցին Լեհաստանի ու Պորտուգալիայի հավաքականները։ Տրիբունայի սենյակում զրուցել են դարպասապահ Վոյցեխ Շչեսնին և հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն, ովքեր նախկինում թիմակիցներ են եղել «Յուվենտուսում»։
Polish Sport պարբերականը հայտնել է Կրիշտիանու Ռոնալդուի և Վոյցեխ Շչեսնիի երկխոսության մասին։
«Ես տեղափոխվեցի «Բարսելոնա», բայց իմ որդին քո ամենամեծ երկրպագուն է», – ասել է Շչեսնին։
«Գիտեմ, գիտեմ», – պատասխանել է Ռոնալդուն։
«Մեծ ակումբ տեղափոխվելու համար պետք է ավարտեիր կարիերադ», – կատակել է պորտուգալացին:
Վոյցեխ Շչեսնին ամռան վերջին հայտարարեց կարիերան ավարտելու մասին։ Իսկ սեպտեմբերին լեհը պայմանագիր կնքեց «Բարսելոնայի» հետ՝ կատալոնացիները ստիպված էին նման տեղափոխություն կատարել Մարկ-Անդրե տեր Շտեգենի ծանր վնասվածքի պատճառով։