Ռևազ Չելեբաձե. «Մենք այլ ելք չունենք, քան հաղթել Ալբանիայի հավաքականին»

Թբիլիսիի «Դինամոյի» նախկին հարձակվող Ռևազ Չելեբաձեն Ազգերի լիգայի Վրաստանի և Ալբանիայի հավաքականների խաղից առաջ խոսել է։

«Մենք այլ ելք չունենք, քան հաղթել Ալբանիայի հավաքականին: Տնային հանդիպումներում հաղթելը հրամայական է: Եթե մենք չհաղթենք ալբանացիներին, ապա դժվար կլինի մտնել աշխարհի առաջնություն։

Շատ հիասթափեցնող կլինի, եթե պարտվենք։ Որովհետև այնտեղ` որակավորման փուլում կլինեն մղձավանջային թիմեր: Անկասկած կլինեն երկու բարձրակարգ թիմեր: Այսօր մենք պետք է հաղթենք ալբանացիներին ու մեծացնենք աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու մեր հնարավորությունները։

Եթե Ալբանիան պարտվի, նա կավարտի իր ճանապարհը», – Չելեբաձեի խոսքերն է մեջբերում championship-ը