Պեպ Գվարդիոլա. «Մենք բախտ ունեցանք տեսնել նրան, դա տեղի է ունենում կյանքում մեկ անգամ»

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան իր հիացմունքն է արտահայտել Լիոնել Մեսսիի նկատմամբ։

«Նման ֆուտբոլիստից լավագույնը ստանալու համար նախ պետք է ճանաչել նրան: Խոսքը բոլոր ժամանակների ուժեղագույն ֆուտբոլիստի մասին է։ Երևի ես անհարգալից եմ վերաբերվում Մարադոնային կամ Պելեին, հասկանում եմ, բայց ես տեսել եմ այն հետևողականությունը, որը Մեսսին ցույց է տալիս մարզումների ժամանակ և երեք օրը մեկ հանդիպումներում 15 տարի շարունակ։ Եվ ես այլևս երբեք նման բան չեմ տեսնի, թեև մի ժամանակ ես սա դիտում էի ամեն օր։

Մենք բախտ ունեցանք տեսնել նրան, դա տեղի է ունենում կյանքում մեկ անգամ, ինչպես Թայգեր Վուդսի և Մայքլ Ջորդանի դեպքում», – Che Tempo Che Fa-ի եթերում ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը: