Պեպ Գվարդիոլան խոսել է «Մանչեսթեր Սիթիում» իր ապագայի մասին

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է անգլիական ակումբում իր ապագայի մասին։

«Կտեսնենք, թե ինչ կլինի ապագայում: Ես դեռ պետք է մտածեմ ու որոշեմ, թե ինչ եմ ուզում անել ապագայում», – Գվարդիոլայի խոսքը մեջբերում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Հիշեցնենք, որ Պեպ Գվարդիոլայի պայմանագիրը «Մանչեսթեր Սիթիի» հետ նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։