«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան խոսել է ապագայի իր ծրագրերի մասին։
«Ես մի փոքր հոգնած եմ, դա ճիշտ է: Ինչպես բոլորը, այնպես էլ մենք հոգնում ենք մեր աշխատանքից։ Բայց ես իսկապես սիրում եմ ֆուտբոլը: Եվ ես շարունակում եմ սիրել այն։ Ինձ համար ուրախություն է լինել Իտալիայում:
Ես դեռ չեմ որոշել, թե ինչ է լինելու հաջորդիվ, պետք է մտածել դրա մասին: Եթե ես արդեն որոշած լինեի, կասեի։ Ամեն ինչ հնարավոր է Ես նույնիսկ չգիտեմ, թե որտեղ եմ աշխատելու։
Եթե Բաջիոն դառնա իմ օգնականը, ես կգամ Իտալիա։ Ո՞ր ակումբ… Դե, «Ջենոան» ուժեղ է», – Che Tempo Che Fa հաղորդման ժամանակ ասել է «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչը։