Պեպ Գվարդիոլան կարող է ազգային հավաքական գլխավորել

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան կարող է գլխավորել Անգլիայի հավաքականը։ Այս մասին հայտնում է The Times-ը։

Աղբյուրի համաձայն՝ Գվարդիոլայի հետ կապ է հաստատել ՖԱ-ն՝ Անգլիայի հավաքականում աշխատելու վերաբերյալ:

Նշվում է, որ «Մանչեսթեր Սիթին» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Գվարդիոլայի հետ։ Մարզիչն իր ապագայի վերաբերյալ որոշում կկայացնի առաջիկա շաբաթների ընթացքում։

Իսպանացի մարզիչը «Քաղաքայինների» ղեկին է 2016 թվականից։ 53-ամյա Գվարդիոլայի աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ ավարտվում է հաջորդ ամառ։