Նեյմար. «Ոչ ոք նրանից ավելի արժանի չէ «Ոսկե գնդակին»»

«Ալ-Հիլալի» և Բրազիլիայի հավաքականի 32-ամյա հարձակվող Նեյմարը կարծում է, որ «Ոսկե գնդակը» պետք է ստանա Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը։

«Ոսկե գնդակի» հավակնորդների թվում ես նախընտրում եմ Վինիսիուսին: Ոչ ոք նրանից ավելի արժանի չէ դրան։ Նա մարտիկ է, նա շատ չարչարվեց իր ողջ կյանքի ընթացքում, գերազանցեց բոլոր սպասելիքները, հաղթահարեց բոլոր քննադատությունները, ծաղրանքները և այսօր նա դարձավ մեծ կուռք, հերոս մեզ համար», – Նեյմարի խոսքերն է փոխանցում Ֆաբրիցիո Ռոմանոն: