«Նապոլիի» նախկին ֆուտբոլիստ Էմանուելե Կալայոն խոսել է նեապոլիտանացիների հարձակվող Ռոմելու Լուկակուի մասին։
«Լուկակուն դեռ խաղում է 50%-ով։ Երբ նա իր լավագույն մարզավիճակում լինի, մենք կվերադառնանք հիանալու բելգիացու` հարձակման գծում ելույթներով, ինչպես «Ինտերի» կազմում հանդես գալու ժամանակներում: Նա շարունակում է մնալ Ա Սերիայի լավագույն ռմբարկուն։ Անկախ նրանից՝ լավ է խաղում, թե վատ՝ Լուկակուն միշտ կարողանում է մրցաշրջանում 20 գոլ խփել», – Կալայոյի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Լուկակուն այս մրցաշրջանում վեց հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում՝ դառնալով երեք գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: