Անգլիայի հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Լի Կարսլին որոշում է կայացրել ազգային հավաքականում իր ապագայի վերաբերյալ։
Լրագրող Նիզաար Կինսելլայի փոխանցմամբ՝ Կարսլին դուրս է եկել անգլիացիների մշտական մարզչի պաշտոնի հավակնորդների ցուցակից։ 50-ամյա մասնագետը կարծում է, որ այդ պաշտոնը պետք է զբաղեցնի «համաշխարհային կարգի մարզիչ»։ Ինքը՝ Կարսլին, իրեն դեռ չի համարում նրանցից մեկը։
Լի Կարսլին նախկինում եղել է Անգլիայի երիտասարդական հավաքականի գլխավոր մարզիչը։ Անցյալ տարի նա գլխավորեց թիմը մինչև 21 տարեկանների Եվրոպայի առաջնությունում`տանելով 1984 թվականից ի վեր առաջին հաղթանակը: