Լամին Յամալը շարքից դուրս է մնացել

«Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի եզրային հարձակվող Լամին Յամալը ազդրի մկանի լարվածություն ունի և որոշ ժամանակով շարքից դուրս է եկել: Նրա ապաքինման ժամկետները չեն նշվում։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լամին Յամալը լքել է Իսպանիայի հավաքականը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի՝ Դանիայի հավաքականի հետ խաղից հետո։

Այս մրցաշրջանում հարձակվողը 11 խաղում խփել է 5 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում: