«Բավարիայի» մարզական տնօրենը հայտարարել է, որ Ջամալ Մուսիալան պետք է դառնա ակումբի դեմքը

Մյունխենի «Բավարիայի» մարզական տնօրեն Մաքս Էբերլը հայտարարել է, որ կիսապաշտպան Ջամալ Մուսիալան պետք է դառնա ակումբի դեմքը։

«Սա միայն մեկ հանդիպում չէր, մենք բանակցում ենք։ Նա բացառիկ ֆուտբոլիստ է և Յոզուա Կիմմիխի ու մի քանի այլ ֆուտբոլիստի հետ պետք է լինի «Բավարիայի» դեմքը: Այս մասին մենք պատմել ենք նաև Մուսիալային։ Եվ հիմա մենք փորձում ենք ինչպես համաձայնության գալ։ Ես լավատես եմ և պատճառ չեմ տեսնում, որ նա պետք է հեռանա «Բավարիայից», – Էբերլի խոսքերն է մեջբերում Goal-ը։

Մուսիալայի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Այս մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է ութ հանդիպման, որոնցում դարձել է երեք գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։