«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ծնկի խաչաձև կապանները պատռելուց հետո ավելի է մոտենում խաղադաշտ վերադառնալուն։
Ըստ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ բժիշկները «կանաչ լույս» են տվել Գավիի վերադարձի համար։
Հաղորդվում է նաև, որ ակումբի ղեկավարությունը նախատեսում է քայլեր կատարել Գավիի հետ նոր պայմանագիր կնքելու համար, քանի որ նա համարվում է նոր ակումբային նախագծի կարևոր մասը։
Գավին «Բարսելոնայի» սան է։ Այս մրցաշրջանում նա դեռ խաղադաշտ դուրս չի եկել ծնկի և մենիսկի խաչաձև կապանների վնասվածքի պատճառով, որը ստացել է 2023 թվականի նոյեմբերին Իսպանիայի հավաքականի՝ Վրաստանի դեմ խաղում։