Գուրամ Կաշիան խոսել է Ուկրաինայից կրած պարտության մասին

Վրաստանի հավաքականի ավագ, պաշտպան Գուրամ Կաշիան խոսել է Ազգերի լիգայի 3-րդ տուրի՝ Ուկրաինայի հավաքականի հետ խաղում իր թիմի կրած պարտության մասին։

«Խաղի ելքը որոշվեց մեկ դրվագով։ Մենք շատ ավելի լավ հնարավորություններ ունեինք, բայց չկարողացանք օգտվել դրանցից։ Ցավոք սրտի, մենք ձախողվեցինք, բայց գիտենք, որ գնում ենք մի ճանապարհով, որի մի մասն էլ ձախողումն է։

Երկու թիմերն էլ ստիպված էին խաղալ բարդ պայմաններում, ինչն ազդեց որակի վրա։ Այս պայմաններում մենք չկարողացանք խաղալ նույն մակարդակով, ինչ նախորդ խաղերում, բայց մեզ համար արդարացումներ չենք փնտրում։ Պետք է արագ վերականգնվենք ու խաղանք հաջորդ խաղում հաղթելու համար։ Վստահ եմ, որ մենք կվերլուծենք այս հանդիպումը և հաջորդ խաղն ավելի լավ կանցկացնենք սեփական դաշտում։

Մենք պարտվեցինք, բայց դրանով ամեն ինչ չավարտվեց: Սա մեր ճանապարհորդության մի մասն է»,- Կաշիայի խոսքերն է մեջբերում nakrebi.ge-ն։

Այսօր՝ հոկտեմբերի 14-ին, Վրաստանը կխաղա Ալբանիայի հետ։ Խաղը կմեկնարկի Մոսկվայի ժամանակով 19:00-ին