Պեպ Գվարդիոլան հայտնել է, թե որ թիմին չէր ցանկանա հանդիպել Չեմպիոնների Լիգայում

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատմել է, թե որ մրցակցին չէր ցանկանա հանդիպել Չեմպիոնների լիգայում։

«Ո՞ր թիմի հետ չէի ցանկանա հանդիպել: Լավ հարց է։ Հավանաբար, «Բարսելոնայի» հետ, քանի որ ես մեծ ջերմություն ունեմ այս ակումբի նկատմամբ»,- ասել է Գվարդիոլան Che Tempo Che Fa-ին տված հարցազրույցում։