Ֆրենկ Ուորեն. «Այս տղան մեկնում է Անգլիա, նա կգա և կխաղա «Արսենալում»»

Անգլիացի պրոմոուտեր Ֆրենկ Ուորենը ցանկանում է Նեյմարին տեսնել Լոնդոնի «Արսենալում»։

Երեկ երեկոյան բրազիլացին ներկա է եղել Սաուդյան Արաբիայում կայացած Արթուր Բետերբիևի և Դմիտրի Բիվոլի բռնցքամարտի մենամարտին։

Նեյմարը դահլիճում նստել է պրոմոուտեր Ֆրենկ Ուորենի կողքին, ով «Արսենալի» երկրպագու է։

«Այս տղան մեկնում է Անգլիա։ Նա կգա և կխաղա «Արսենալում»։ Ե՞րբ ես գալու «Արսենալ»: Մենք քո կարիքն ունենք: TNT Sports-ի եթերում Նեյմարի կողքին կանգնած ասում էր Ուորենը:

32-ամյա հարձակվողի պայմանագիրն Ալ-Հիլալի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Ֆուտբոլիստն այժմ ապաքինվում է ծնկի կապանների վնասվածքից: