Դավիդ Ալաբան կարող է ավարտել կարիերան

Մադրիդի «Ռեալի» և Ավստրիայի հավաքականի ֆուտբոլիստ Դավիդ Ալաբան կարող է կարիերան ավարտել 32 տարեկանում։

Իսպանական լրատվամիջոցները հայտնում են, որ պատճառը աճառի կորուստն է, որի հետևանքնով ծնկի ոսկորները հպվում են, և նա ուժեղ ցավ է զգում նույնիսկ քայլելիս։

Հաղորդվում է, որ ավստրիացին հնարավոր է` չկարողանա հաղթահարել ծանր մարզումները: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Դավիդ Ալաբան չի խաղա 2024 թվականին։

Հիշեցնենք, որ ավստրիացին ապաքինվում է ծնկի խաչաձեւ կապանի պատռվածքից։