Քոուլ Պալմերը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» «Չելսի» տեղափոխության մասին

«Չելսիի» 22-ամյա կիսապաշտպան Քոուլ Պալմերը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» լոնդոնյան ակումբ տեղափոխության մասին։

«Ինչպե՞ս եմ  հետ նայում «Մանչեսթեր Սիթիից» հեռանալուն: Այո, դա մոլախաղ էր, քանի որ ես չգիտեի, թե ինչի մեջ եմ մտնում, չգիտեի, թե որ ակումբ եմ տեղափոխվում: Այնտեղ ինձ ասում էին «Մի գնա այնտեղ, մի գնա այստեղ», Բայց ես պարզապես որոշեցի, թե ինչ եմ ուզում անել և արեցի դա:

Մեկ այլ ակումբ տեղափոխվելը փոխեց իմ կյանքը։ Ես հեռացա Մանչեսթերից, որտեղ մեծացել եմ, հեռու այն մարդկանցից, որոնց կողքին պետք չէր: Եվ դա նույնպես ազդեց ֆուտբոլի վրա, ակնհայտորեն», – Պալմերի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը:

22-ամյա անգլիացին «Չելսի» է տեղափոխվել 2023 թվականի ամռանը 40 միլիոն ֆունտ ստեռլինգով այս ընթացքում ֆուտբոլիստը 54 հանդիպում է անցկացրել լոնդոնյան ակումբի կազմում, դարձել 31 գոլի և 20 գոլային փոխանցման հեղինակ։