Կատալոնական «Բարսելոնայի» Ֆերմին Լոպեսը պատրաստ է մասնակցել «Սևիլիայի» դեմ հաջորդ հանդիպմանը։
Կատալոնացի կիսապաշտպանը ապաքինվել է սեպտեմբերին մարզման ժամանակ ստացած ազդրի վնասվածքից:
21-ամյա ֆուտբոլիստը պատրաստ է Լա լիգայի 10-րդ տուրում խաղալ «Սևիլիայի» դեմ։ Լամին Յամալի մասնակցությունն այս հանդիպմանը կասկածի տակ է։ նրա մոտ ախտորոշվել է ազդրի մկանների գերբեռնվածություն։
«Բարսելոնա» – «Սևիլիա» հանդիպումը կկայանա հոկտեմբերի 20-ին։