«Բարսելոնան» որոշել է կրճատել Լամին Յամալի խաղաժամանակը

Կատալոնական «Բարսելոնան» մշակել է 17-ամյա հարձակվող Լամին Յամալի վնասվածքները նվազագույնի հասցնելու ռազմավարություն: Այս մասին հայտնում է Sport.es-ը։Ա

Աղբյուրի համաձայն՝ ակումբը որոշել է չափաբաժին տալ Յամալի խաղաժամանակին` 17-ամյա ֆուտբոլիստին չծանրաբեռնելու համար։ Հաղորդվում է, որ «Բարսելոնայի» բժիշկներն ու մարզչական շտաբը կկարգավորեն Յամալի խաղաժամանակն այնպես, որ նա լավագույն հանդիպումներին մոտենա առանց ֆիզիկական հոգնածության և վնասվածքների ռիսկի:

Յամալն այս մրցաշրջանում ակումբի կազմում անցկացրել է 11 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 5 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: