«Արսենալը» ցանկանում է ձեռք բերել «Նապոլիի» ֆուտբոլիստին

Լոնդոնի «Արսենալը» ցանկանում է հաջորդ ամառ ձեռք բերել իտալական «Նապոլիի» դարպասապահ Ալեքս Մերետին: Այս մասին հայտնում է TEAMtalk-ը։

Աղբյուրի համաձայն՝ «Արսենալը» ցանկանում է համաձայնության գալ Մերետի հետ՝ ֆուտբոլիստի՝ ազատ գործակալի կարգավիճակով ակումբ տեղափոխվելու հարցում: Սակայն սպասվում է, որ տեղափոխության դեպքում Մերետը կդիտարկվի որպես երկրորդ դարպասապահ։

Ալեքս Մերետն այս մրցաշրջանում վեց հանդիպում է անցկացրել ակումբի կազմում բոլոր մրցաշարերում, որոնցում բաց է թողել չորս գնդակ։