Ռոբերտ Լևանդովսկի. «Ես պետք է մնամ տուգանային հրապարակի մոտ և սպասեմ փոխանցումների»

Լեհաստանի հավաքականի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին Պորտուգալիայից կրած պարտությունից հետո քննադատել է թիմի խաղը։

«Ես կիսապաշտպան չեմ, իմ գործը պաշտպանություն ներկայանալն ու գնդակը սեփական կիսադաշտում ստանալը չէ: Միգուցե ես կարող էի դա անել մարզումների ժամանակ:

Հանդիպման ընթացքում ես պետք է մնամ տուգանային հրապարակի մոտ և սպասեմ նետումների ու փոխանցումների, մինչև ինչ-որ բան տեղի ունենա։ Մենք պետք է աշխատենք սրա վրա: Ոչ միայն Պորտուգալիայի հետ խաղում, այլ ընդհանրապես, թվում է, որ մենք հաճախ չենք հայտնվում գնդակով մրցակցի տուգանային հրապարակին մոտ։

Հարձակվողի դերն այն է, որ փորձի ինչ-որ բան անել այս հատվածում»,- ասել է լեհ հարձակվողը։