The Guardian․ Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 10 լավագույն ամառային տրանսֆերները

Բրիտանական հանրահայտ The Guardian հրատարակությունը կազմել է Պրեմիեր Լիգայի նախորդ ամռանը կատարված լավագույն տրանսֆերների վարկանիշը։

Այս ցուցակում առաջին տեղը զբաղեցնում է «Չելսիի» վինգեր Ջեյդոն Սանչոն (7,32), ով վարձավճարով լոնդոնյան ակումբ է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդից»։ Երկրորդ տեղում «Թոթենհեմի» հարձակվող Դոմինիկ Սոլանկեն է (7,22)։ Լավագույն եռյակը եզրափակում է «Իպսվիչի» պաշտպան Դարա Օ’Շին (7.18)։

Պրեմիեր Լիգայի 2024/25 մրցաշրջանի 10 լավագույն ամառային տրանսֆերները.

  1. Ջեյդոն Սանչո (Չելսի) – 7,32,
  2. Դոմինիկ Սոլանկե (Թոթենհեմ) – 7,22,
  3. Դարա Օ’Շի (Իպսվիչ) – 7.18,
  4. Իլիման Նդիայե (Էվերթոն) – 7,17,
  5. Մաքսենս Լակրուա (Քրիստալ Փելաս) – 7.11,
  6. Ֆակունդո Բուոնանոտե (Լեսթեր) – 7.04,
  7. Ռիկարդո Կալաֆիորի (Արսենալ) – 6,99,
  8. Սավիո (Մանչեսթեր Սիթի) – 6,97,
  9. Նիկոլա Միլենկովիչ (Նոթինգհեմ Ֆորեստ) – 6,91,
  10. Նուսաիր Մազրաուի (Մանչեսթեր Յունայթեդ) – 6,89։