«Յուվենտուսի» ֆուտբոլիստը կարող է հեռանալ թիմից

Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Դուշան Վլահովիչի ապագան ակումբում կասկածի տակ է։

Թուրինյան ակումբը կարող է վաճառել հարձակվողին մրցաշրջանի ավարտից հետո, եթե նա չերկարաձգի պայմանագիրը, հայտնում է Corriere dello Sport-ը։

Սերբիայի հավաքականի 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսը:

«Ծեր սինյորայի» մարզական տնօրեն Կրիշտիանու Ջյունտոլիի խոսքով՝ Վլահովիչի ապագայի շուրջ բանակցությունները կսկսվեն դեկտեմբերին։

Նշենք, որ Ա Սերիայի այս մրցաշրջանի 7 հանդիպումներում Վլահովիչը դարձել է 5 գոլի հեղինակ։