«Լիվերպուլի» նախկին ավագ Ջորդան Հենդերսոնը, ով այժմ «Այաքսի» ֆուտբոլիստ է, կարող է վերադառնալ Անգլիա։
Ինչպես հաղորդում է Football Insider-ը, «Սանդերլենդը», որն այժմ գլխավորում է Չեմպիոնշիփի մրցաշարային աղյուսակը, աշխատում է 34-ամյա կիսապաշտպանի հետ պայմանագիր կնքելու ուղղությամբ։
«Սանդերլենդը» ցանկանում է ֆուտբոլիստին վարձակալել հունվարին մինչև 2024/25 մրցաշրջանի ավարտը։
Այս մրցաշրջանում Հենդերսոնը «Այաքսի» կազմում անցկացրել է 12 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ։