Ռիս Ջեյմսի գործակալը դիմել է «Բարսելոնային» և «Բենֆիկային»

Լոնդոնի «Չելսիի» 24-ամյա աջ պաշտպան Ռիս Ջեյմսի գործակալն առաջարկել է ֆուտբոլիստի ծառայությունները կատալոնական «Բարսելոնային» և պորտուգալական «Բենֆիկային»։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։

Աղբյուրի համաձայն՝ Ջեյմսի գործակալը ցանկանում է, որ պաշտպանը ավելի տաք կլիմայով տարածաշրջան տեղափոխվելու հնարավորություն ունենա, քանի որ դա դիտվում է որպես նրա կրկնվող մկանային վնասվածքների հնարավոր լուծում:

Բացի այդ, 24-ամյա պաշտպանի հետ աշխատող ֆիզիոթերապևտները նշում են Իսպանիայի և Պորտուգալիայի առաջնություններում խաղի ավելի դանդաղ տեմպը, ինչը կարող է նաև նվազեցնել վնասվածքների վտանգը։

«Չելսիի» հիմնական թիմին միանալուց հետո Ջեյմսը 7 վնասվածք է ստացել: Ընդհանուր առմամբ նա վնասվածքների պատճառով բաց է թողել լոնդոնյան ակումբի 129 հանդիպում։

Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2028 թվականի ամառը: