Իսպանիայի հավաքականը Ազգերի Լիգայի խմբային փուլի 3-րդ տուրի խաղում նվազագույն առավելությամբ հաղթեց Դանիային։
Հանդիպումը ավարտվեց 1-0 հաշվով։ Տանտերերը 79-րդ րոպեին առաջ անցան հաշվի մեջ Մարտին Սուբիմենդիի գոլի շնորհիվ։
Զուգահեռաբար ընթացող խաղում Պորտուգալայի հավաքականը հյուրընկալվելիս 1:3 հաշվով հաղթեց Լեհաստանի հավաքականին։ Հանդիպման 26-րդ րոպեին խաղի հաշիվը բացեց պորտուգալացի Բերնանդու Սիլվան, 37-րդ րոպեին Պորտուգալիայի առավելությունը կրկնապատկեց Կրիշտիանու Ռոնալդուն։ Լեհաստանի հավաքականի ֆուտբոլիստ Պյոտր Զյելինսկին կրճատեց հաշվի տարբերությունը, սակայն 88-րդ րոպեին ինքնագոլի հեղինակ դարձավ Յան Բեդնարեկը։
Սերբիայի ընտրանին սեփական հարկի տակ երկու անպատասխան գնդակ ուղարկեց Շվեյցարիայի հավաքականի դարպասը։
Շվեյցարիայի հավաքականի ֆուտբոլիստ Նիկո Էլվեդին ինքնագոլի հեղինակ դարձավ 45-րդ րոպեին, իսկ 61-րդ րոպեին սերբերի առավելությունը կրկնապատկեց Ալեքսանդր Միտրովիչը
Այլ արդյունքներ.
Խորվաթիա – Շոտլանդիա (2:1)
Լիտվա – Կոսովո (1:2)
Բուլղարիա – Լյուքսեմբուրգ (0:0)
Կիպրոս – Ռումինիա (0:3)
Բելառուս – Հյուսիսային Իռլանդիա (0:0)