Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը խոսել է իր ծրագրերի մասին։
Անցած ամառ խորվաթ ֆուտբոլիստը հերթական անգամ մեկ տարով երկարաձգեց պայմանագիրը «Ռեալի» հետ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ավարտվում է մրցաշրջանի ավարտին։
«Կերկարաձգե՞մ պայմանագիրս. Սա կարող է փոխվել 50 կամ 60 անգամ մինչև մրցաշրջանի ավարտը։ Դա կլինի այսպիսի մի բան՝ թողնում է, մնում է, հեռանում է, մնում է։ Այս պահին ես իսկապես ոչինչ չեմ կարող ասել։ Ես կենտրոնացած եմ ներկայի վրա»,- Մոդրիչի խոսքերն է մեջբերում Madrid Universal-ը։