Լուիս դե լա Ֆուենտե. «Ի՞նչ էիք սպասում, համբույրնե՞ր»

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեն, մեկնաբանել է 17-ամյա վինգեր Լամին Յամալի նկատմամբ մրցակիցների կոպիտ խաղը Իսպանիայի ազգային հավաքականի և Դանիայի հավաքականի միջև խաղում։

«Նա հարված է ստանում ոտքերին… Ես մի թիմակից ունեի, ով դժգոհողներին միշտ պատասխանում էր. «Ի՞նչ էիք սպասում, համբույրնե՞ր»: Հակառակորդը ձգտում է կիրառել բոլոր ընդունելի մեթոդները։

Կարևոր է կանոնների շրջանակներում խաղալ, թեկուզ առավելագույն կոշտությամբ: Հենց դրա համար էլ գոյություն ունի դատավորը, ով որոշում է սահմանները։

Այսպիսի տաղանդ ունեցող երիտասարդ ֆուտբոլիստներին հաճախ փորձում են վախեցնել: Մրցավարը պարտավոր է պաշտպանել նրանց։

Այնուամենայնիվ, Լամինը պետք է հարմարվի դրան: Միգուցե որոշ իրավիճակներում նա ստիպված լինի զիջել գնդակը, բայց դա ֆուտբոլի բնույթն է։ Կցանկանայի, որ Յամալի համար դաշտը վարդերի մահճակալի պես լիներ, բայց, ավաղ, սա կոշտ սպորտաձև է»,- դե լա Ֆուենտեի խոսքերն է մեջբերում AS-ը։