Լամին Յամալը Դանիայի դեմ հանդիպումից հետո բուժզննում է անցել

Իսպանիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լամին Յամալի մոտ ախտորոշվել է ձախ ոտքի մկանային գերբեռնվածություն։

Այսպիսին է Իսպանիայի հավաքականի բժշկական շտաբի նախնական եզրակացությունը Դանիայի հետ Ազգերի լիգայի 3-րդ տուրի հանդիպումից հետո անցկացրած բուժզննման արդյունքի մասին։

Եզրային հարձակվողը փոխարինվեց 93-րդ րոպեին և դաշտից հեռացավ կաղալով։ «Բարսելոնայի» 17-ամյա խաղացողի ֆիզիկական վիճակի հետ կապված վերջնական ախտորոշումը հայտնի կդառնա այսօր՝ լրացուցիչ հետազոտությունից հետո։