Անգլիայի հավաքականի կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը խոսել է քաղցկեղով հիվանդ տղայի հետ։ Օհայոն զանգահարել է անգլիացուն Հոլանդիայի հավաքականի հետ հիվանդանոց այցելության ժամանակ
Հոլանդիայի հավաքականի ֆուտբոլիստները այցելել են Ուտրեխտի մանկական ուռուցքաբանական կենտրոն։ Զրույցի ընթացքում քաղցկեղի բուժման կուրս անցնող երեխաներից մեկը Բելլինգհեմի մասին ասել է, որ անգլիացին իր ամենասիրելի ֆուտբոլիստն է։
Այս մասին լսելուց հետո ֆուտբոլիստ Նոա Օհայոն, ով անգլիացու հետ խաղացել է Անգլիայի մինչև 16 տարեկանների հավաքականում, տեսազանգով միացել է Բելինգհեմին։ Վերջինս պատասխանել է և ջերմորեն խոսել տղայի հետ։ Զանգի ընթացքում Օհայոն նաև լուսանակարել է Երեխային` Բելինգհեմի հետ հեռախոսով խոսելիս։