Ջոն Թերին հումորով է պատասխանել Զլատան Իբրահիմովիչի խոսքերին

«Չելսիի» նախկին կենտրոնական պաշտպան և ավագ Ջոն Թերին հումորով է պատասխանել շվեդ նախկին հարձակվող Զլատան Իբրահիմովիչի խոսքերին, ով ասել է, որ լոնդոնյան ակումբը ժամանակին չէր կարող պայմանագիր կնքել իր հետ, քանի որ նա ավելի շատ տիտղոսներ է նվաճել որպես ֆուտբոլիստ։

Իբրահիմովիչը նաև ավելացրել է, որ կարող էր պայմանագիր կնքել «Չելսիի» հետ։

Իբրահիմովիչի այս խոսքերով հրապարակումը հայտնվել է սոցիալական ցանցի 365scores պորտալում։

Թերին մեկնաբանել է՝ գրելով. «Նա չէր ցանկանում նստել պահեստայինների նստարանին»։