«Յուվենտուսի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է կարիերան շարունակել MLS-ում։
Լրագրող և ինսայդեր Նիկոլո Շիրան իր սոցիալական ցանցերում հայտնում է, որ «Լոս Անջելեսը» ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ֆրանսիացու նկատմամբ։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ դոպինգի համար ֆրանսիացու որակազրկումը 4 տարուց նվազեցվել է 18 ամսի։ Արդեն հունվարին 31-ամյա Պոգբան կարող է սկսել մարզումները «Յուվենտուսի» հետ, իսկ մարտին նա պաշտոնական հանդիպումներին մասնակցելու թույլտվություն կստանա։
Նաև վերջերս «Յուվենտուսի» ղեկավարությունը հայտարարեց, որ աշխատում է Պոգբայի հետ պայմանագիրը խզելու վրա։