«Պետք է աշխատենք առաջին խաղակեսում մեր խաղի վրա». Ֆեդերիկո Վալվերդեն նշել է, թե ինչն է խանգարում Մադրիդի «Ռեալին»

Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ֆեդերիկո Վալվերդեն բացատրել է, թե ինչ է պակասում «Ռեալին» այս մրցաշրջանում։

«Մենք աշխարհի լավագույն թիմն ենք։ Մենք պետք է միշտ ձգտենք լավագույնը մնալ։

Պետք է աշխատենք առաջին խաղակեսում մեր խաղի վրա։ Երբեմն մենք չափազանց հանգիստ ենք գնում հանդիպումների», – ասել է Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպանը: