Էրլինգ Հոլանդը կարող է հեռանալ «Մանչեսթեր Սիթիից»

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը որոշել է, որ պատրաստ է իր կարիերան շարունակել այլ ակումբում։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ նորվեգացի ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Այնուամենայնիվ, չնայած այն լավ ֆինանսական պայմաններին, որոնք կարող է առաջարկել ֆրանսիական ակումբը, Հոլանդի առաջնահերթությունը կա՛մ «Բարսելոնա» կամ «Ռեալ» տեղափոխվելն է:

Ընդգծվում է, որ «Բլաուգրանան» և «Լոս Բլանկոները» նույնպես ցանկանում են, որ Հոլանդն ուժեղացնի իրենց կազմը։

24-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը: