«Մանչեսթեր Յունայթեդի» և Անգլիայի հավաքականի պաշտպան Հարի Մագուայրը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ թիմից, հայտնում է Daily Star-ը։
Աղբյուրի համաձայն՝ անգլիական ակումբի ղեկավարությունը պատրաստ է վաճառել 31-ամյա պաշտպանին «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը որոշել է, որ Հարի Մագուայրն այլևս չի բավարարում նրա պահանջները։
Այս մրցաշրջանում Մագուայրը ակումբի կազմում անցկացրել է ինը հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է մեկ գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի ներկայիս աշխատանքային պայմանագիրն իր ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2025 թվականի ամառը։