El Nacional․ Էրլինգ Հոլանդը կարիերան շարունակելու երկու տարբերակ ունի

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը որոշել է, որ պատրաստ է իր կարիերայի հաջորդ քայլը կատարել և 2025 թվականի ամռանը հեռանալ անգլիական ակումբից։ Այս մասին հայտնում է El Nacional-ը։

Ըստ աղբյուրի՝ նորվեգացի ֆուտբոլիստի նկատմամբ ակտիվ հետաքրքրություն է ցուցաբերում ՊՍԺ-ն։ Այնուամենայնիվ, չնայած այն ամուր ֆինանսական պայմաններին, որոնք կարող է առաջարկել ֆրանսիական ակումբը, Հոլանդի առաջնահերթությունը կա՛մ «Բարսելոնա» կամ «Ռեալ» տեղափոխվելն է։

Ընդգծվում է, որ «Բլաուգրանան» և «Լոս Բլանկոները» նույնպես ցանկանում են, որ Հոլանդն ուժեղացնի իրենց կազմը։

24-ամյա հարձակվողը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2022 թվականի ամառվանից։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում մասնակցել է 10 հանդիպման, որոնցում դարձել է 11 գոլի հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 200 միլիոն եվրո։