Էդին Թերզիչը կարող է անգլիական ակումբ գլխավորել

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկում է որպես հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հավանական փոխարինող։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարները 41-ամյա մարզչին ներառել են ներկայիս մարզչին փոխարնելու հավակնորդների ցուցակում։

Թերզիչը գլխավորել է Դորտմունդի «Բորուսիան» 2020-ից 2021 և 2022-ից 2024 թվականներին: «Բորուսիան» նրա գլխավորությամբ նվաճել է Գերմանիայի գավաթն ու սուպերգավաթը։ Անցած մրցաշրջանում նրանք դուրս եկան Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, որում 0։2 հաշվով պարտվեցին Մադրիդի «Ռեալին»։