Էդին Թերզիչը կարող է գլխավորել անգլիական գրանդը

Դորտմունդի «Բորուսիայի» նախկին գլխավոր մարզիչ Էդին Թերզիչին «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարությունը դիտարկում է որպես հոլանդացի մասնագետ Էրիկ տեն Հագի հավանական փոխարինող։ Այս մասին հայտնում է Transfer News Live-ը։

Աղբյուրի համաձայն՝ «կարմիր սատանաների» ղեկավարները 41-ամյա մարզչին ներառել են իրենց շորթ ցուցակում։

Թերզիչը գլխավորել է «Բորուսիան» 2020-ից 2021 թվականներին և 2022-ից 2024 թվականներին։ Այս ընթացքում «Բորուսիան» նրա գլխավորությամբ նվաճեց Գերմանիայի գավաթն ու սուպերգավաթը։ Անցած մրցաշրջանում «իշամեղուները» դուրս եկան Չեմպիոնների Լիգայի եզրափակիչ, որտեղ 0։2 հաշվով պարտվեցին Մադրիդի «Ռեալին»։