Էդերսոնը պատմել է, թե ինչպես է Պեպ Գվարդիոլան համոզել նրան մնալ թիմում

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» դարպասապահ Էդերսոնը պատմել է, թե ինչ ազդեցություն է ունեցել Պեպ Գվարդիոլան իր` ակումբից չհեռանալու որոշման մեջ, և համոզել է նրան մնալ թիմում, թեև Սաուդյան Արաբիայից գրավիչ առաջարկներ էր ստանում։

«Իսկապես մի առաջարկ կար, որը շատ գրավիչ էր: Ես անթիվ խոսակցություններ եմ ունեցել Գվարդիոլայի հետ, որոնցից մեկը նշանակալից էր դարձավ ինձ համար: Նրա խոսքում կային երաշխիքներ, ընթացք և զարգացում։ Այս ամենն ունենալը կարևոր է «Մանչեսթեր Սիթիում» մնալու համար»,- Էդերսոնի խոսքը մեջբերում է TNT Sports Brasil-ը։

Բրազիլացի դարպասապահը «Մանչեսթեր Սիթիում» հանդես է գալիս 2017 թվականից։ Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը: