«Մանչեսթեր Սիթիի» և Բրազիլիայի հավաքականի դարպասապահ Էդերսոնը ցանկանում է, որ Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը արժանանա 2024 թվականի «Ոսկե գնդակին»։
«Ես աջակցում եմ Վինիսիուսին։ Ով էլ արժանանա մրցանակին, արդար կլինի, բայց ես կարծում եմ, որ Վինին արժանի է այն ամենի համար, ինչ արել է Չեմպիոնների Լիգայում և ընդհանրապես նախորդ մրցաշրջանում։ Բայց եթե Ռոդրին հաղթի, ես նույնպես երջանիկ կլինեմ»,- Էդերսոնի խոսքը մեջբերում է Goal-ը։
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա Վինիսիուսը Մադրիդի «Ռեալի» հետ նվաճեց Իսպանիայի առաջնությունը, երկրի Սուպերգավաթը և Չեմպիոնների Լիգան։
«Ոսկե գնդակի» հանձնման արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 28-ին Փարիզի Chatelet թատրոնում։