Դիդյե Դեշամը մեկնաբանել է Կիլիան Մբապպեի այցը գիշերային ակումբ

Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը խոսել է Ստոկհոլմում Մբապպեի անցկացրած հանգստյան օրերի մասին։

Ֆրանսիացի Հարձակվողին նկատել են Ստոկհոլմի գիշերային ակումբներից մեկում, Բուդապեշտում կայացած Ֆրանսիայի հավաքականի՝ Իսրայելի դեմ խաղի ժամանակ։ Մբապպեն «Ռեալի» հետ համաձայնությամբ չի հրավիրվել հավաքական, որպեսզի կենտրոնանա վնասվածքից ապաքինվելու վրա։

«Ես չեմ հետևում ազգային հավաքականի կազմից դուրս մնացած խաղացողներին։ Կիլիանն ինձ գրել է խաղից առաջ, ֆուտբոլիստներն իրավունք ունեն հանգստյան օրերին անել այն, ինչ ուզում են»,- ասել է Ֆրանսիայի հավաքականի գլխավոր մարզիչը Telefoot-ին տված հարցազրույցում։